Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ  Հարություն Հայրապետյանը և «ԱՄԱԴԵՈՒՍ- ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոզլովը արժևորեցին Կենտրոնի կարևորությունը և նոր նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:

«Քրոս Լայն» ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը հանգամանորեն մասնավորեց Կենտրոնի գործունեության ուղղությունները:

Միջազգային կարգի մասնագետների պատրաստման և նրանց տրվելիք հավաստագրերի մասին տեղեկացրեց Սերգեյ Կոզլովը՝ առաջին հավաստագրերը հանձնելով ուսուցանողներին:

Հարց ու պատասխանի միջոցով առանձին մասնակիցներ կոնկրետացրին իրենց դիրքորոշումն ու անելիքները: