Վերջին նորությունները
2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը

2017-11-08

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև


Լրատու

"Գործարար Շահերի Պաշտպանության Ցանց"
 

«Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցը» կազմակերպությունների և անհատների ոչ պաշտոնական միավորում է, որի նպատակն է միացյալ ուժերով նպաստել Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը և մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը, ապահովելով գործարար հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերահսկման և գնահատման գործընթացներում:
Ցանցի նպատակն է գործարար հանրության ձայնը հասանելի դարձնել պետական մարմիններին, հանդես գալ որպես կարող կառույց՝ ավելի արդյունավետ իրականացնելու փոքր եւ միջին գործարարության ոլորտի իրենց շահառուների շահերի պաշտպանությունը:
Ցանցի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ցանցի անդամների համար կազմակերպվել է սեմինար՝ ուղղված ցանցի շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ շրջանակների որոշմանը, ցանցի դերին, առաքելությանը: Մշակվել են ցանցի աշխատանքային ընդհանուր դրույթներն ու ուղղությունները: Ցանցը, մասնավորապես, կենտրոնանում է մարզերից նոր անդամների ներգրավմանը, հնարավորություն ընձեռելով նրանց μարձրացներու տեղի գործարար համայնքի խնդիրները:


 

Ազգային գործարար օրակարգ (ԱԳՕ)

 

Հարցման իրականացում/արդյունքներ


Միջոցառումներ/քննարկումներ

 

ԳՇՊՑ տեղեկագիր “Գործարարի ձայն”