Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Աջակցություն կազմակերպություններին/հաստատություններին
 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերության պալատի հետ համատեղ մի շարք կազմակերպություններ և հաստատություններ նպատակ ունեն աջակցելու Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը

 

UnionLogo Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության

ԻՏՁՄ-ն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունների կողմից, որի հիմնական նպատակներն են տնտեսության առաջընթացը, բիզնեսի խթանումն ու ՏՏ ոլորտի զարգացումը։ 2016 թ-ի ապրիլին անդամների թիվն արդեն 72-ի է հասել։ Անդամները Հայաստանում գործունեություն ծավալող տեղական և միջազգային կազմակերպություններ են։

 

EnterpriseIncubatorLogoՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեխնոլագիաների ոլորտում խոշորագույն բիզնես ինկուբատոր և խորհրդատվական կազմակերպություն է Հայաստանում։ Հիմնադրվել է 2002 թ-ին Համաշխարհային բանկի Բիզնես ինկուբատոր նախագծի շրջանակներում և աջակցում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը՝ արդյունավետ միջավայր ստեղծելով նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի և կազմակերպությունների զարգացման համար։

 

CouncilLogo
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը հիմնադրվել է նախագահի հրամանագրով՝ ստորագրված 2001 թ-ի հուլիսի 20-ին, Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու նպատակով։

Խորհուրդը գլխավորում է Հայաստանի Հանրապետության վարչապետը և կազմված է հետևյալ կերպ․նախագահի խորհրդական տնտեսական գծով՝ խորհրդի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, կրթության և գիտության, կապի և տրանսպորտի փոխնախարարները, Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրենը՝ որպես ՏՏ ոլորտը ներկայացնող փորձագետներ, և ենթակա են ռոտացիայի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ համաձայն վարչապետի հրամանագրի։

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է ։ Վարչության հիմնական խնդիրը իրավական դաշտի և բարենպաստ բիզնես մթնոլորտի ստեղծումը, խթանումն է, ոլորտի աճի տեմպն արագացնելը, ներդրումների ու փարձագետների քանակի ավելացումը, կառավարության և մասնավոր սեկտորի միջև կառուցողական համագործակցության շրջանակի լայնացումը և երկրի վարկանիշի բարձրացումը՝ որպես առաջատար ՏՏ ոլորտ։

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միությունը ստեղծվել է 2015 թ-ի սեպտեմբորին ՏՏ ոլորտի և այլ ոլորտների միջև համագործակցություն ապահովելու նպատակով, հիմնակում ժամանակակից ավտոմատացված ղեկավարման համակարգեր ներդնելու համար։ Միությունը ճանապարհներ է փնտրում շուկայում բոլոր հնարավոր ներկայացուցիչների հետ համագործակցելու և օրենսդրությունը բարելավելու համար։