Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Հաջողված պատմություններ
 

PicsArtLogo PicsArt

PicsArt-ը ստեղծվել է 2011 թվականին մի խումբ եռանդուն ծրագրավորողների կողմից։ Այսօր արդեն ընկերությունն ունի 180-ից ավել մասնագետներ, որակավորված ծրագրավորողներ ու դիզայներներ։ PicsArt-ը ներբեռնվել է շուրջ 250 միլիոն անգամ, և այժմ ունի ամսական 65 միլիոն ակտիվ օգտատեր։ Արդեն 2015 թ-ին PicsArt-ը ամրապնդել էր իր դիրքերը որպես նկարներ խմբագրելու ու տարածելու աշխարհի ամենահայտնի հավելված ։ Կազմակերպության երևանյան գրասենյակը, որի օգտատերերի ամսական քանակը 60 միլին է, 45 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել «Sequoia Capital», «DCM Ventures», «Insight Venture Partners» and «Siguler Guff & Company» կազմակերպություններից։ PicsArt-ը տեղ է գտել հանրահայտ «Ֆորբս» ամսագրի 2015 թվականի 50 ամենավառ startup-երի շարքում։ Ըստ «Ֆորբս»-ի, PicsArt-ը այժմ գնահատվում է 250 միլիոն դոլար։ Կարդալ ավելին...


CodeFightsLogo CodeFights

CodeFights-ը տեխնոլոգիական startup է, որը միտված է փոխելու մասնագիտական որակների ձեռքբերման և գնահատման ցուցանիշները։ Ծրագիրը խաղային մեխանիզմներ է կիրառում սովորելու ու կատարելագործվելու փուլը (օրինակ ծրագրավորումը) զվարճալի ու կլանող խաղի վերածելու համար։ Startup-ը, որը ծրագրավորման պրակտիկ որակները վերածում է խաղի, 2,4 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել հետագայում սոցիալական խաղ զարգացնելու համար, որում կարելի է մասնակցել «կոդերի մարտի» կամ ժամանակը հաշվելու կամ անմիջապես հակառակորդի հետ մրցելու սկզբունքով։Կարդալ ավելին...


ShadowmaticLogo Shadowmatic

Shadowmatic-ը puzzle-խաղ է, որը ստեղծվել է հայկական Triada Studio Games ընկերության կողմից ։ Shadowmatic-ը երևակայությունը խթանող խաղ է, որտեղ խաղացողը վերացական պատկերներ է պտտում լուսարձակի շողքի ներքո՝ շրջակա միջավայրին համապատասխան ճանաչելի ուրվագծեր գտնելու համար։ Shadowmatic-ը թողարկվել է 2015 թ-ի հունվարի 15-ին iOS համակարգի համար։ Անմիջապես թողարկումից հետո խաղն արժանացավ Apple Design Award-ի՝ մանրամասներին ուշադրության, խաղը իրականությանը համահունչ ստեղծելու, գերազանց աշխատանքի և Multi-touch խաղի լավագույնս ներկայացման համար։ Խաղը արժանացել է նաև մի շարք այլ մրցանակների՝ «Indie Prize Best Game Art Casual connect 2016», «Excellence in Visual Art Award DevGamm 2015», «Media choice Award DevGamm 2015», «Best of 2015 App Store» և շատ այլ։ Կարդալ ավելին...

BetConstructLogo BetConstruct

BetConstruct-ը ծրագրային զարգացման ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում խաղերի ոլորտում։ Ընկերությունն առաջարկում է մի շարք բուքմեյքերական և խաղային այլ ապրանքատեսակների ծրագրային զարգացման, ինտեգրացիայի և աջակցման ծառայություններ՝ ստեղծված օնլայն և land-based օպերատորների համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2003 թ-ին, գլխամասը գտնվում է Լոնդոնում։ Մասնավոր ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է, ունի շուրջ 1000 աշխատակից,որոնք ծառայութություններ են մատուցում 8 երկրում։ BetConstruct-ն այժմ համագործակցում է 200 ընկերությունների հետ՝ ամբողջական սպասարկման փաթեթով աջակցելով նրանց լավագույն ծառայությունները մատուցել իրենց խաղային ու խաղադրույքային ապրանքներով հետաքրքրված հաճախորրդներին։ Կարդալ ավելին...

ZangiLogo Zangi

2009 թ-ին հիմնադրված Zangi-ն միշտ ներգրավված է եղել գերժամանակակից տեխնոլոգիաների զարգացման գործընթացում։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներով հագեցած Zangi-ի թիմը տարիների ծրագրային զարգացման փորձ ունի տեխնոլոգիաների, սոցմեդիայի և cross-platform հավելվածների ոլորտում։ 2015-ին Zangi-ն մուտք գործեց անմիջական սպառողների շուկա և ստեղծեց իր սեփական առաջադեմ SoftPhone/կապի միջոցը՝ հիմնված Zangi ծրագրի վրա։ Zangi-ն առաջարկում է յուրահատուկ B2B White Label լուծում Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից մի շարք կորպորատիվ հաճախորդների համար։ Այսօր Zang-ին ունի 1,5 միլիոն դոլարի ֆինանսավորում։ Կարդալ ավելին...

SoloLearnLogo SoloLearn

․ SoloLearnը իր նորարար մոտեցմամբ եկել է փոխարինելու ավանդական կրթական մեթոդին ու ստեղծել է ուսուցման ազատ տարբերակ, որն առաջարկում է արագ, արդյունավետ ու զվարճալի ծրագրավորման դասընթացներ՝ հասանելի ամենուր և անվճար։ Շուրջ 6,000,000 ուսանող ողջ աշխարհում օգտագործում է SoloLearn հավելվածը տարատեսակ սարքավորումների վրա։ Կարդալ ավելին...

MonitisLogo Monitis

Monitis-ը մասնագիտացված է Web և Cloud մոնիտորինգի ոլորտում, որը ներառում է կայքի բեռնման փորձարկում, վեբ կայքի, գործարքների, հավելվածների, տվյալների բազայի, Cloud ռեսուրսների և սերվերի ու ներքին ցանցերի մոնիտորինգ` ամբողջը մեկ՝ հեշտ կիրառելի կառավարակետով (dashboard): Շուրջ 200,000 օգտատեր ողջ աշխարհում ընտրել է Monitis-ի ծառայությունները իրենց բիզնեսի ու ապրանքների անխափան աշխատանքն ապահովելու համար։ 2011 թ-ին GFI Software-ը գնեց Monitis-ը։ 2014 թ-ից Monitis-ը TeamViewer-ի ընտանիքի անդամ է։ Կարդալ ավելին...

NewsDeeplyLogo News Deeply

News Deeply-ն մեդիայի և տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված ընկերություն է, որի առաքելություններից մեկն է մի տեղ կենտրոնացնել ոլորտի առաջատարներին՝ ընդլայնելով հանրային ներգրավվածությունը, և զարգացնել օգտատերերի մասնագիտական որակները։ Կենտրոնում պահելով օգտատերի շահերը՝ ծրագրավորողների և լրագրողների թիմը ստեղծում է յուրատեսակ ռեսուրսներ, որոնք մեկտեղում են լուրեր, առօրյա իրադարձություններ, տեղեկատվական դիզայն և սոցիալական ներգրավվածություն։ Ընկերությունն ունի 2,5 միլիոն դոլարի ֆինանսավորում։ Կարդալ ավելին...

JoomagLogo Joomag

․ Joomag-ը թվային հրատարակության ծառայությունների ոլորտում առաջատարներից է, որը տրամադրում է ամբողջական լուծումներ օնլայն հրատարակչության տարածման, վերահսկողության և մոնետիզացիայի համար։ Շուրջ 370,000 հրատարակիչներ ողջ աշխարհում օգտագործում են Joomag-ի այս հզոր հարթակը իրենց թվային ինտերակտիվ ամսագրերի, կատալոգների, բրոշյուրների, տեղեկագրերի և էլէկտրոնային գրքերի համար։ Կարդալ ավելին...