Վերջին նորությունները
2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը

2017-11-08

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև


Լրատու

Startup-երին աջակցման ծրագիր
 

Համաձայն Պալատի առաջնային առաքելության, որն է օժանդակել փոքր ու միջին ձեռնարկատերերին, բարելավել բիզնես միջավայրը և խթանել արտահանումն ու ներդրումները, մենք մեկնարկել ենք startup-երին աջակցման ծրագիր։ Ծրագրի նպատակն է աջակցել ՏՀՏ ոլորտի խոստումնալից startup-երին բիզնեսի զարգացման և ինկուբատոր ծառայություններով, ինչպես նաև հեշտացնել նրանց համար ֆինանսավորման հասանելիությունը։ Ծրագրերի աջակցման շնորհիվ ձեռնարկատերերը փորձ և գիտելքներ են փոխանակում այլ ձեռնարկատերերի հետ։

  • Փորձի փոխանակում այլ ձեռներեցների հետ

  • Ղեկավարման գիտելիքների ձեռքբերում (բիզնես, ՄՌ, ֆինանսներ և այլն) և բիզնեսի զարգացում

  • Տեխնիկական աջակցություն, որը ներառում է իրավական խորհրդատվություն, բիզնեսի գրանցում ու վերահսկողություն

  • Դասընթացների կազմակերպում փորձառու ձեռնարկատերերի ցանցի միջոցով

  • Շուկա մտնելու և ֆինանսավորում ստանալու գործընթացի աջակցություն

TԾրագիրը, փորձառու ձեռնարկատերերի հետ համատեղ, ընտրում է ամենախոստումնալից և առևտրայնացման բարձր պոտենցիալ ունեցող բիզնես գաղափարները ըստ ներկայացված բիզնես նախագծի։ Այնուհետ ամենահաջողակ թիմերն ընտրվում են startup-երի աջակցման ծրագրին մասնակցելու համար։

Արդեն վեց start-up-ներն հաջողությամբ ավարտել են SSP ծրագիրը: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ it@armcci.am