Վերջին նորությունները
2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը

2017-11-08

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև


Լրատու

Միջազգային տեխնոլոգիական ընկերությունները Հայաստանում
 

SynopsysLogo Synopsys

Synopsys-ը հայաստանյան գործունեությունն սկսել է 2004 թ-ից։ Այդ ժամանակվանից Synopsys Armenia ՓԲԸ-ն դարձել է Synopsys-ի կարևորագույն ճյուղերից մեկը, որը տրամադրում է ուսումնահետազոտական աջակցություն տվյալների վերլուծության, արտադրության նախագծման, մտավոր սեփականության ոլորտում։ Ընկերությունը խոշորագույն ՏՏ գործատուներից է, որտեղ աշխատում են մի քանի հարյուր որակավորված հայ ինժիներներ ու ծրագրավորողներ։ Հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստելու համար Synopsys Armenia-ն մեծ ներդրումներ է անում տեխնոլոգիական կրթության ասպարեզում` համալսարանների հետ համագործակցության շրջանակներում իրականացնլով մի շարք ծրագրեր։ Հայաստանյան Synopsys-ի ինժիներական թիմի հիմնական գործունեությունը ներառում է զարգացման, վերստուգման ու դիզայնի աշխատանքներ MYM, CATS, IC Workbench հարթակում։ Կարդալ ավելին...


SynergyLogo Synergy

1999 թ-ից Synergy-ին իր մասնաճյուղն է հիմնել Երևանի Գլոբալ ուսումնական կենտրոնում։ Ընկերությունում աշխատում են 200 մասնագետ տեխնիկական այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են՝ ծրագրային ապահովման ծրագրավորողներ, տվյալների բազայի ադմինիստրատորներ, համակարգի վերլուծաբաններ, ծրագրի ղեկավարներ, վերջիններիս աջակցման անձնակազմ, որակի ապահովման, տեխնիկական աջակցության, վերապատրաստման մասնագետներ և ցանցային ու ՏՏ ենթակառուցվածքի փորձագետներ։Կարդալ ավելին...


NationalInstrumentsLogo National Instruments

National Instruments (NI) -ը տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություն է, որը գործունեություն է ծավալում 41 երկրում: NI-ը ավտոմատացված փորձարկման սարքավորումների և ծրագրային սպասարկման վիրտուալ սարքավորումների արտադրող է։ NI-ը վերափոխել է աշխարհի գիտնականների ու մասնագետների աշխատելաձևը դիզայնի, նախատիպ ստեղծելու և փորձարկման, վերահսկման ծրագրեր տեղակայելու ու ներդրված ծրագրերի համար հավելվածի դիզայն անելու գործում։ NI ակադեմիական ծրագիրն իրականացվում է ավելի քան 110 երկրում։ 2005-ից սկսած NI-ի մասնաճյուղը գործում է նաև Հայաստանում, որտեղ աշխատում է 50 մասնագետ։ Կարդալ ավելին...


MentorGraphicsLogo Mentor Graphics

Mentor Graphics ընկերությունը աշխարհի առաջատարներից է ապարատային և ծրագրային ապահովման դիզայնի ոլորտում, որն առաջարկում է ապրանքատեսակների լայն ընտրանի, խորհրդատվական ծառայություններ և աջակցություն էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչ սարքերի ոլորտում։

2008թ-ի հուլիսից, ձեռք բերելով Ponte Solutions, Inc. ակտիվները, Mentor Graphics-ը գործում է նաև Հայաստանում։ Կարդալ ավելին...


VMwareLogo VMware

VMware-ը վիրտուալացման և cloud ինֆրաստրուկտուրայի համաշխարհային առաջատարներից է։ VMware հնարավորություն է տալիս ձեռնարկություններին ադապտացնել cloud մոդելը, որն օժանդակում է նրանց կարևորագույն մարտահրավերներ դիմագրավելու գործում։ 2010-ին VMware-ը, ձեռք բերելով տվյալենրի հետազոտության առաջատար Integrien ընկերությունը , Հայաստանում հիմնեց իր ուսումնահետազոտական մասնաճյուղը։ Ընկերությունների այս միավորումով VMware-ը ավելացրեց vCenter ապրանքային գծի կառավարման կարողությունները՝ առաջարկելով ավտոմատացման և վերահսկման ծառայությունների նոր մակարդակ վիրտուալ հավելվածները և cloud ինֆրաստրուկտուրան սպասարկելու համար։ Կարդալ ավելին...


D-LinkLogo D-Link

D-Link International Pte ներկայացուցչական գրասենյակը Հայաստանում հիմնադրվել է 2007 թ-ին։ Ներկայացուցչական գրասենյակը անվճար տեխնիկական և երաշխիքային սպասարկում, աջակցություն և դասընթացներ է տրամադրում ամբողջական ցանցային ծրագրեր իրականացնելու համար։ 2011 թ-ի ապրիլից սկսած Ուսումնահետազոտական կենտրոնը դարձավ ներկայացուցչական գրասենյակի մի մասը։ Ուսումնահետազոտական կենտրոնը իրականացնում է ծրագրային ապահովման զարգացման ծառայություններ, ինչպես նաև խորհրդատվություն։Կարդալ ավելին...


MicrosoftLogo Microsoft

Microsoft-ը Հայաստանում իր մասնաճյուղը բացել է 2006 թ-ի մայիսին։ Microsoft-ը համագործակցում է Հայաստանի կառավարության հետ կրթության, առողջապահության, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, սոցիալական ոլորտներում, աջակցում է տեղական ՏՏ ոլորտին ՝ կիսելով նորարար տեխնոլոգիաների և մասնագիտական որակների սեփական փորձը, օժանդակում է տեղական մասնավոր և հանրային կազմակերպություններին Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու գործում՝ առաջարկելով նորարար բիզնես լուծումներ, դասընթացներ և հավաստագրման ծրագրեր։Կարդալ ավելին...


HuaweiLogo Huawei

Տեղեկատվական հաղորդակցման ոլորտում տեխնոլոգիական լուծումներ տրամադրող համաշխարհային առաջատարը առաջին անգամ Երևանում բացեց իր խանութը։ Huawei-ի ներկայացուցիչն է MobliOS-ը, որն հիմնադրվել է 2013 թ-ին Huawei Technologies-ը Հայաստանում ներկայացնելու նպատակով։ Huawei-ը հիմնադրվել է 1987 թ-ին։ Վերջինիս հիմնական առաքելությունը հեռահաղորդակցման ցանց ստեղծելն է, որը տրամադրում է օպերացիոն և խորհրդատվական ծառայություններ և սարքավորումներ Չինաստանում և դրանից դուրս գործունեություն ծավալող ընկերություններին, ինչպես նաև արտադրում է կապի սարքավորումներ։ Huawei-ն ունի շուրջ 140,000 աշխատակից, որոնցից մոտ 46%-ը ներգրավված են ուսումնահետազոտական բաժնի աշխատանքներում և Չինաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերանիայի ուսումնահետազոտական ինստիտուտներում։ Կարդալ ավելին...


OracleLogo Oracle

Աշխարհի խոշորագույն ծրագրային ապահովման ընկերությունը՝ Oracle-ը, 2014 թ-ին իր «Գերազանցության կենտրոն» -ը հիմնադրեց Հայաստանում։ Հայաստանի կառավարության և Oracle-ի միջև համագործակցության վերաբերյալ առաջին համաձայնությունը կնքվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 2012 թ-ի դեկտեմբերի 7-ին վարչապետ Սարգսյանի և կալիֆորնիական ընկերության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում։ Oracle-ը աշխարհում ամենախոշոր ծրագրային և ապարատային ապահովման ընկերություն է։ Կարդալ ավելին...


CiscoLogo CISCO

Հայաստանում CISCO-ն ներկայացնում է վերջինիս դուստր կազմակերպությունը՝ Memoir Systems Inc-ը։ Առաջատար կազմակերպություն է մտավոր սեփականության ASIC չիպերում օգտագործելու համար նախատեսված IP լիցենզավորման համար։ Կարդալ ավելին...

EricssonLogo Ericsson

Ericsson-ի Հայաստանյան ներկայացուցիչը Redinet ՍՊԸ-ն է։ Ericssonը աշխարհի առաջատարն է կայծակնային արագությամբ փոխվող կապի տեխնոլոգիաների ոլորտում։ Կազմակերպությունը առաջարկում է սարքավորումներ, ծրագրային ապահովում և հեռախոսային սարքավորումների այլ ծառայություններ։ Աշխարհի բջջային կապի շուրջ 40 %-ը շրջանառվում է Ericsson-ի ցանցի միջոցով։ Ավելի քան 1 միլիարդ բաժանորդ ողջ աշխարհում ամեն օր վստահում է Ericsson-ի ցանցին։ Կարդալ ավելին...