Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Մասին

Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)

Մայրաքաղաքը՝ Երևան

Կազմավորման Տարեթիվը՝
21.09.1991թ.-Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը /Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն/ ընդունել է "Անկախության մասին հռչակագիրը" և հռչակել Հայաստանի հանրապետության անկախությունը։ սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն։

Դրոշը՝ "Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին" օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990թ օգոստոսի 24-ին։
 
 
Բնակչությունը՝ 3,018,854 հազար (2011թ)

Էթնիկ կազմ՝ 96 տոկոս հայեր, ազգային փոքրամասնությունները ՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն։

Պետական լեզուն՝ հայերենն է։

Դրամական միավորը՝ դրամը։

Կրոնը՝
բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, եկեղեցին՝ հայ առաքելական։

Աշխարհագրություն
Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, հարավ-արևմուտքից՝ Նախիջևանին /Ադրբեջան/, արևմուտքից՝ Թուրքիային։Տարածքը՝ 29,74 հազ.քառ.կմ է։Ծովի մակարդակից 1,800 մետր միջին բարձրության վրա է գտնվում։ Ամենաբարձր լեռնագագաթն  ունի Արագած լեռը, 4,090 մետր։ Հայաստանում արտահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կլիման չոր, մայրցամաքային է, ջերմաստիճանը +30+35Coձմեռվանը՝ -15-20Co։

Կառավարություն և Քաղաքականություն
Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ ազգային ժողովն է։Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (75-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 56-ը համամասնական կարգով):Ազգային ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով։ Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2007թ մայիսին։ Դատական իշխանությունը-Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Սփյուռք
Հայաստանն ունի համեմատաբար մեծ սփյուռք (մոտավոր հաշվարկով, մեծապես գերազանցում է Հայաստանի երեք միլիոն բնակչությանը՝ կազմելով 8 միլիոն) ամբողջ աշխարհում։Ամենախոշոր հայկական համայնքները ներառում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Միացյալ Նահանգները, Վրաստանը, Սիրիան, Լիբանանը, Սրգենտինան, Ավստրալիան,Կանադան, Հունաստանը, Կիպրոսը, Իզրաելը, Լեհաստանը, ՈՒկրաինան։