Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Կառուցվածքը
 

Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը, Երևան քաղաքի և մարզերի առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ կողմից հիմնադրած մի շարք կազմակերպություններ: Երևան քաղաքի և մարզային պալատները ՀՀ օրենքով սահմանված կարգով միավորվել և ստեղծել են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ՀՀ ԱԱՊ: Այն համակարգում է Երևան քաղաքի և մարզային պալատների գործունեությունը, ներկայացնում է Պալատների համակարգը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում:
ՀՀ ԱԱՊ կառավարման բարձրագույն մարմինը Համագումարն է, որը գումարվում է հինգ տարին մեկ: Համագումարը հաստատում է պալատի կանոնադրությունը, հինգ տարի ժամկետով ընտրում է պալատի նախագահ և նախագահություն:
Նախագահությունը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում  ՀՀ ԱԱՊ-ի ղեկավար մարմինն է: Բացի համագումարում ընտրվածներից` նախագահության անդամ են նաև Երևան քաղաքի և մարզերի ԱԱՊ-ների նախագահները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ-ի գործադիր տնօրենը: Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նախագահության որոշումները պարտադիր են կատարման մարզային պալատների կողմից: 
ՀՀ ԱԱՊ նախագահը  իրականացնում է պալատի ընդհանուր ղեկավարումը, ներկայացնում է այն հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, պալատի անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր: Նա հանդիսանում է նաև ՀՀ ԱԱՊ նախագահության նախագահը:
ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենը  ղեկավարում է Պալատի ընթացիկ գործունեությունը, կազմակերպում է Պալատի նախագահության որոշումների և նախագահի հանձնարարականների կատարումը, Պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում տնօրինության գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները: