Վերջին նորությունները
2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը

2017-11-08

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև


Լրատու

Առաքելությունը
 

Պալատի հիմնական առաքելությունն է հանդիսանում գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանը աջակցումը՝ վերջնական արդյունքում ապահովելով տնտեսական աճ։

Նշված խնդիրների լուծման նպատակով պալատը ստանձնել է որոշակի գործառույթներ, որոնցից են՝

  • Օժանդակել մրցունակ ապրանքատեսակների արտադրության զարգացմանը, հետևաբար նաև արտահանման ներուժի հզորացմանը
  • Ծառայություններ մատուցել անդամ կազմակերպություններին
  • Նպաստել տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև դրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատմանը
  • Կազմակերպել գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ
  • Նպաստել ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը
  • Համագործակցել գործարարությանն աջակցող կառույցների հետ, համախմբել ՀՀ տարածքի առևտրաարդյունաբերական պալատները
  • Փոխանակել համապատասխան տեղեկատվություն տարբեր միջազգային հաստատությունների հետ
  • Խթանել ՀՀ ԱԱՊ և անդամ կազմակերպությունների ներգրավվածությունը արդյունավետ ծրագրերի մեջ, որոնք կարող են արժեքավոր լինել կայուն գործարար դաշտ ստեղծելու համար
  • Մատուցել այլ ծառայություններ, որոնք նպաստում են երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը