Վերջին նորությունները
2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը

2017-11-08

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև


Լրատու

Միջազգային գործունեություն
 
Համաձայն "Առևտրաարդյունաբերական պալատների մասին" ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների շահերը ներկայացնում է Առևտրի միջազգային պալատում, Եվրապալատում, Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային ասոցիացիայում, Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաև` մյուս միջազգային կազմակերպություններում:
Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական  պալատը ներկայումս հանդիսանում է հետևյալ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ՝
  • Միջազգային առևտրային  պալատ
  • Պալատների համաշխարհային ֆեդերացիա (ICC WCF)
  • Եվրապալատ
  • Սեւծովյան գոտու առեւտրաարդյունաբերական պալատների ասոցիացիա
  • Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհուրդ 
  • ԱՊՀ մասնակից պետությունների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդ