Վերջին նորությունները
2017-12-28

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ տարի մեր կյանքից պահ տվեցինք ամենազոր ժամանակի հիշողությանը... Հենց ամենաարդար դատավոր ժամանակն էլ կարժևորի բոլորիս արածն ու կիսատ թողածը, կհուշի մեր բացթողումների  մասին, որ հնարավորություն ունենանք լրացնելու և սրբագրելու 2017-ի  գործերը

2017-12-26

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը


Լրատու

Պատմական ակնարկ
 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ. ապրիլին, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Նշված օրենքով Հայաստանում առաջին անգամ սահմանվել է կազակերպա–իրավական նոր ձև՝ առևտրաարդյունաբերական պալատ, որով հստակ կանոնակարգվել է Հայաստանում առևտրաարդյունաբերական պալատների համակարգի գործունեությունը:Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը, Երևան քաղաքի և մարզերի առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ կողմից հիմնադրած մի շարք կազմակերպություններ:Երևան քաղաքի և մարզային պալատները ՀՀ օրենքով սահմանված կարգով միավորվել և ստեղծել են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ՀՀ ԱԱՊ:Այն համակարգում է Երևան քաղաքի և մարզային պալատների գործունեությունը, ներկայացնում է Պալատների համակարգը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում:
Լինելով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ՀՀ ԱԱՊ) ներկայացնում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:
ՀՀ ԱԱՊ կազմավորումից հետո անցած ժամանակաշրջանում ծավալվել է բազմաբնույթ գործունեություն, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը և դրա ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը, ապահովել բարենպաստ պամաններ գործարարության զարգացման համար, օժանդակել տնտեսվարող սուբյեկտներին թոխշահավետ համագործակցություն հաստատելու
արտասահմանյան գործընկերների հետ։ՀՀ ԱԱՊ գործունեության կարևորագույն մաս է կազմում գործարարության շահերի պաշտպանությունը հարկային, մաքսային և գործարարությանն առնչվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման նախաձեռնություններում։
ՀՀ ԱԱՊ նախագահին իրավունք է վերապահված մասնակցելու ՀՀ կառավարության նիստերին, նա հանդիսանում է հանրապետական մի շարք հանձնաժողովների անդամ՝ ներառյալ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Գործարարության աջակցման խորհրդի, Ապրանքների և ծառայությունների որակի ամենամյա մրցանակներ շնորհող կառավարական հանձնաժողովի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի և այլն։
Պալատն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների հետ ստեղծված միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքներին (Ավստրիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելառուս, Բուլղարիա, Ղազախստան, Վրաստան, Սիրիա, Չինաստան, Իրան, Լիբանան, Կիպրոս և այլն), դրանով իսկ ներդնելով իր ավանդը Հայաստանի տնտեսության զարգացմանը և արտահանումների խթանման գործին։
Երկրի տնտեսության ոլորտներում աչքի ընկած տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքների պատշաճ գնահատման և խրախուսման նպատակով ՀՀ ԱԱՊ սահմանել է  "Մերկուրի" անվանակարգով մրցանակներ։ 2008թ. հիմնվել է Պալատի բարձրագույն պարգևը՝ "Ոսկե մեդալը"։ Ոսկե մեդալով պարգևատրվում են Հայաստանի և արտերկրի գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնք իրենց գործունեությամբ օժանդակել են ՀՀ ԱԱՊ–ի կանոնադրական գործառույթների իրականացմանը, աջակցել են գործարարության զարգացման տարբեր ծրագրերի կյանքի կոչմանը։