Վերջին նորությունները
2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը

2017-11-08

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև


Լրատու

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ստեղծված կազմակերպությունները


ՀՀ ԱԱՊ  կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն 
(արբիտրաժային դատարան) 

"Առևտրաարդյունաբերական պալատների մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, տնտեսական վեճեր լուծելու համար ստեղծվել է ՀՀ ԱԱՊ-ին կից արբիտրաժային հաստատություն` հիմնարկի կարգավիճակով, որն իր գործունեությունն իրականացնում է "Առևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքի, ՀՀ միջազգային պայմանագրերի, իր կանոնադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների համաձայն: 
 
Նախագահ`   Արտաշես Կակոյան 
Քարտուղար` 
Հասցե` 0010, ք.Երևան, Խանջյան 11
հեռ.՝ (374 60) 48-49-12
ֆաքս՝(374 10) 58-78-71
 
 
ՀՀ ԱԱՊ "ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ" ՍՊԸ
 
ՀՀ ԱԱՊ հավաստագրման բաժնի "Արմէքսպերտիզա" ՍՊԸ հանդիսանում է ծագման հավաստագրերի տրամադրմամբ զբաղվող լիազոր մարմին:Հավաստագրման գործընթացը իրականացվում է տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա և բաղկացած է հետևյալ երկու մասերից՝ փորձաքննության անցկացում և բուն ծագման հավաստագրի տրամադրում:

Գլխավոր տնօրեն՝ Գեորգի Նանյան 
Հասցե՝ 0026, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 26
հեռ.՝(374 10) 44-34-36; 44-28-48 (101)
ֆաքս: (374 10) 44-28-48 (102)  


 
ՀՀ ԱԱՊ  "ՄԵԴԻԱ" ՍՊԸ
 
Զբաղվում է գրահրատարակչությամբ, հրապարակում է  "ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատի լրատու" տպագիր պարբերականը: 
Ընկերությունը պալատի անդամների համար պատրաստում է բուկլետներ, հրավիրատոմսեր, գրքույկներ և տպագիր այլ նյութեր, ինչպես նաև CD և DVD տեսասկավառակներ գովազդային հոլովակներով և տեսաֆիլմերով:  
 
Տնօրեն՝ Վրեժ Սարուխանյան
հեռ.՝(374 60) 48-49-10
ֆաքս (374 10) 58-78-71
Հասցե 0010, ք.Երևան, Խանջյան 11


ՀՀ ԱԱՊ  "ԱԱՊ  ԻՆՖՈ" ՍՊԸ 
 
Տրամադրում է իրավական հարցերով խորհրդատվություն, կազմակերպում է սեմինարներ, կազմում է դիմումներ, բողոքներ, միջնորդություններ, մշակում և կազմում է պայմանագրեր, իրավական բնույթի այլ փաստաթղթեր: Պաշտպանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց շահերը դատական ատյաններում: Կատարում է նորաստեղծ կազմակերպությունների բացման և գրանցման հետ կապված աշխատանքներ:
 
Տնօրեն՝ 
Հասցե 0010, ք.Երևան, Խանջյան 11
հեռ.՝ (374 60) 48-49-12
ֆաքս (374 10) 58-78-71