Վերջին նորությունները
2017-10-17

Ազգային գործարար օրակարգի մեկնարկային ներկայացումը

2017 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Էրատո» սրահում կայացավ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (այսուհետև՝ Ցանց) կողմից մշակված Ազգային Գործարար Օրակարգի (ԱԳՕ) ներկայացումը։

2017-10-08

«ՊանԱրմենիան Էքսպո 2017»

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «ՊրոմԷքսպո» ընկերությունը հոկտեմբերի 6-8-ը ներկայացրեցին իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիանԷքսպո 2017»  ութերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը


Լրատու

444

Մեր մասին
 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ՀՀ ԱԱՊ) ներկայացնում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:
ՀՀ ԱԱՊ կազմավորումից հետո անցած ժամանակաշրջանում ծավալվել է բազմաբնույթ գործունեություն, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը և դրա ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը, ապահովել բարենպաստ պամաններ գործարարության զարգացման համար, օժանդակել տնտեսվարող սուբյեկտներին փոխշահավետ համագործակցություն հաստատելու արտասահմանյան գործընկերների հետ։ 
ՀՀ ԱԱՊ գործունեության կարևորագույն մաս է կազմում գործարարության շահերի պաշտպանությունը հարկային, մաքսային և գործարարությանն առնչվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման նախաձեռնություններում։