«ԵՄ-Ն՝ Բիզնեսի Համար «Միավորելով Ընկերություններին» Նախաձեռնության Հովանավորությամբ Նոր Նախագիծ՝ Ուղղված բիո օրգանիկ սննդի և Կրեատիվ ինդուստրիայի ոլորտում Գործող ՓՄՁ-Ների Աջակցությանը
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ արևտրաարդյունաբերական պալատի և Եվրոպական Միության համատեղ ջանքերով սկսվել է իրականացվել Բիո/օրգանիկ սննդի և Կրեատիվ Ինդուստրիայի ոլորտում գործող ՓՄՁ-ների աջակցության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար «Միավորելով ընկերություններին» եռամյա ծրագրի երկրորդ փուլը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության, իսկ համակարգվում՝ Եվրապալատի կողմից: Ծրագրի շրջանակներում Պալատը համագործակցելու է Սևիլիայի (Իսպանիա) առևտրաարդյունաբերական պալատի հետ, Լիտվայի առևտրաարդյունաբերական պալատի և Մոլդովայի առևտրաարդյունաբերական պալատների հետ Բիո սննդի ոլորտում և Վիլնիուսի(Լիտվա) առևտրաարդյունաբերական պալատի, Էստոնիայի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների հետ Կրեատիվ ինդուստրիայի ոլորտում :
Կայուն տնտեսական զարգացման խթանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը մշտապես գտնվել է ԵՄ գործունեության առանցքում: Լինելով հետնորդը ԵՄ կողմից իրականացվող բիզնեսի աջակցության մյուս նախագծերի՝ այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու ԱլԳ երկրների կայուն տնտեսական զարգացմանն ու նրանցում նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ՓՄՁ-ներին աջակցության ցուցաբերման, տնտեսության նոր հատվածներում ներդրումների ներգրավման և առևտրի ծավալների ավելացման միջոցով:
Ո՞րն է Ծրագրի նպատակը:
Ո՞ւմ համար է նախատեսված Ծրագիրը:
Ծրագրի տևողությունը և բյուջեն:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2021-2023թթ.-երի ընթացքում: 3 տարիների ընթացքում Ծրագիրը աջակցություն կցուցաբերի բիզնես աջակցության կառույցների տարբեր գործունեությունների իրականացման համար, որոնք ուղղված կլինեն Ծրագրի վերոնշյալ նպատակների իրականացմանը:
Ծրագրի յուրաքանչյուր մասնակից կստանա մինչև €60.000 ֆինանսավորում՝ կախված կառույցի կողմից նախատեսված գործողությունների բնույթից և ժամանակացույցից:
Ինչպե՞ս դիմել Ծրագրին:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմումի ձևը՝ համաձայն վերջինում նշված բոլոր կանոնների:
Դիմումի հայտը բաղկացած է 3 մասերից՝
Այլ մանրամասների և Ծրագրին դիմելու համար հարկավոր է այցելել հետևյալ վեբ-կայք՝ https://connectingcompanies.eu/index.php/calls/?fbclid=IwAR0jRnb3eFtBkzMFn6EGNyA2xa8Q9RaAdb3-Y6huOSjSWQgts2Ol4tTosZQ
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30, 2021թ., ժ.19:00 (հայկական ժամանակով):