Հարցում իրականացնելու մրցույթ Ազգային բիզնես հետազոտության համար
Դիմելու Վերջնաժամկետը՝ 10.01.2021թ., ժամը 23:59
Հայաստանի առևտրաարդյունաբերական Պալատը «Հայաստան. մասնավոր հատվածի հզորացում՝ ի նպաստ ժողովրդավարական բարեփոխումների» ծրագիրի շրջանակում հայտարարում է հարցում իրականացնելու մրցույթ Ազգային բիզնես հետազոտության համար:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը նախատեսում է իրականացնել հարցում Հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների շրջանակներում նրանց կարիքների և առաջնահերթությունների՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցերի մասին առավել ընդգրկուն պատկերացում կազմելու նպատակով: Հարցումը ներառելու է Հայաստանյան բիզնես համայնքի առջև ծառացած ամենաարդիական հետևյալ խնդիրները՝
Ո՞վ կարող է Դիմել
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված և գործունեություն ծավալող ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր: Հետազոտական ընկերությունը պետք է ունենա վերոնշյալ աշխատանքների կատարման առնվազն 1 տարվա փորձ:
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Նախքան դիմելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ Տեխնիկական առաջադրանքի (ToR) և հարցաթերթի բովանդակությանը.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի հունվարի 10-ը: Հայտերը պետք է լրացնել անցնելով ստորև տեղադրված հղումով՝ https://forms.gle/PzGNRmJLhzk4jnxR9: Դիմելու ընթացակարգի հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել էլ. նամակ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանին (emehrabyan@armcci.am) :
Ակնկալվող արդյունքներ
Հարցումները պետք է իրականացվեն ձեռնարկություններ այցելությունների, հեռախոսազանգերի/տեսազանգերի և/կամ էլեկտրոնային հարթակների միջոցով, ընդ որում հեռախոսազանգով և էլեկտրոնային հարթակներով իրականացված հարցումների գումարային թիվը ընդհանուր հարցումների թվում չպետք է գերազանցի 320-ը:
Բյուջե
Հարցման իրականացման առավելագույն բյուջեն 2 500 000 ՀՀ դրամ է /հարկերը ներառյալ/։
Ժամկետ
40-50 օրացուցային օր՝ պայմանագիրը կնքելու օրվանից
«Հայաստան. մասնավոր հատվածի հզորացում՝ ի նպաստ ժողովրդավարական բարեփոխումների» ծրագիրն իրականացվում է ՀՀ առևտրաարդյունաբերական Պալատի և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակներն են՝