ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը՝ լինելով գործարարությանն աջակցող և գործարարության շահերը ներկայացող կառույց, հիմնադրման պահից որդեգրել է հստակ և թափանցիկ արժեքներ, որոնց հետևելով կարելի է նպաստել գործարարության կայուն զարգացմանը և վերջնարդյունքում՝ երկրի տնտեսական աճին:
Մեր արժեքներն են ՝
- Ազնվություն
- Պատասխանատվություն
- Հավասարություն
- Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանություն
- Հաշվետվողականություն
- Թափանցիկություն
Լինելով հավատարիմ մեր արժեքներին մենք՝
- նպաստում ենք բիզնեսների միջև ազնիվ և արդար մրցակցությանը
- գործունեություն ենք իրականացնում բացառապես ի նպաստ մեր անդամների
- նպաստում ենք հավասար հնարավորությունների ստեղծմանը տնտեսվարող սուբյեկտների համար
- հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը ՝ հետևում ենք հեղինակավոոր միջազգային կառույցների կոմից ամրագրված էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության պահանջներին
- իրականացնում և խրախուսում ենք թափանցիկ, բաց և ազնիվ գործունեություն ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս
- բաց և թափանցիկ ձևով իրականացնում ենք ֆինանսական և ոչ ֆինանսական գործառնությունները
Առևտրաարդյունաբերական պալատների համակարգի մասնակիցները, իրենց անդամ կազմակերպությունները, խորհրդի, հանձնաժողովների անդամները, արտասահմանյան ներկայացուցիչները ընդունում են սույն արժեքները ու հետևում են վերոնշյալ արժեքներին: