
Հարգելի այցելուներ
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական կայքում:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը տանտիրոջ իրավունքով և սրտացավությամբ ներկայացնում է բոլոր գործարարների շահերը, հատկապես աջակցում փոքր և միջին բիզնեսին, որը կայացման ու հզորանալու, արտաքին շուկաներ դուրս գալու խնդիրներ ունի:
Միջազգային փորձը վկայում է, որ պալատների լավ կազմակերպված համակարգը լուրջ գործոն է հանդիսանում տվյալ տարածաշրջանի տնտեսության զարգացման համար:
Կայքում ներկայացված են մանրամասն տեղեկություններ Հայաստանի տնտեսության, Հայաստանում բիզնես նախագծերի, բիզնես հնարավորությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ-ի կողմից մատուցված ծառայությունների, նախատեսվող և արդեն կայացած միջոցառումների վերաբերյալ, կգտնեք նաև ՀՀ ԱԱՊ-ի ծավալած գործունեությանն առնչվող այլ մանրամասն տեղեկություններ:
Շնորհակալություն մեր պաշտոնական կայք այցելելու համար, իսկ տնտեսվարող սուբյեկտներին և գործարարներին մաղթում եմ նորանոր հաջողություններ:
Մարտին Սարգսյան
ՀՀ ԱԱՊ նախագահ