ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Մարզային պալատներ

Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը և 11 մարզային առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ-ի կողմից հիմնադրած մի շարք կազմակերպություններ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործում է Առևտրաարդյունաբերական պալատ։ Երևան քաղաքի և մարզային ԱԱՊ-ների նախագահները, ինչպես նաև ԱԱՊ-ի գործադիր տնօրենը նույնպես նախագահության անդամ են հանդիսանում, բացի համագումարում ընտրվածներից։

Մարզային պալատները, սերտորեն համագործակցելով իրենց անդամ ընկերությունների հետ, բազմաբնույթ ծառայություններ են մատուցում բարելավելու գործարար միջավայրը։ Տնտեսվարող սուբյեկտները հանդիսանում են մարզային պալատների անդամները, վերջիններս ձեռնամուխ են լինում տարբեր ցուցահանդեսների, շնորհանդեսների կազմակերպմանը, որոնք միտված են աջակցելու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինչպես նաև օժանդակելու ձեռնարկատիրության բոլոր ձևերի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, ազատ մրցակցության ծավալման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են հետևյալ մարզային պալատները՝

ԵՐԵՎԱՆ

Նախագահ
Անդրանիկ Ալեքսանյան
հեռ. (374 60) 48-49-02,
ֆաքս. (374 10) 58-78-71
Գործադիր տնօրեն
Կարեն Մարտիրոսյան
Հասցեն` 0010, ք. Երևան, Խանջյան 11
հեռ. (374 60) 48-41-23, ֆաքս: (374 10) 56-63-12
Էլ փոստ։ yercci@arminco.com,  a555@arminco.com
Web: www.yercci.am