ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Գործարար համաժողովներ

ՀՀ ԱԱՊ-ի կողմից նախաձեռնած առևտրատնտեսական առաքելությունները ուղղված են երկկողմ շահավետ գործարար հարաբերությունների ստեղծմանը, ինչպես նաև հայկական ձեռնարկությունների ներուժի խթանմանը արտերկրում։

Անցած տարիների ընթացքում կազմակերպվել են մեծ թվով գործարար համաժողովներ Հայաստանի և արտերկրի գործարարների մասնակցությամբ, որը հայ գործարարներին հնարավորություն է ընձեռել հաղորդակցվելու համապատասխան օտարերկրացի գործընկերների հետ, ստորագրել երկկողմանի շահավետ պայմանագրեր և համաձայնագրեր, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար։

Առևտրատնտեսական առաքելությունները նպատակ ունեն ապահովելու հետևյալ խնդիրները՝

  • Արտաքին շուկայում կնքել երկկողմ շահավետ առևտրային գործարքներ
  • Հայկական ընկերությունների, նախագծերի, ապրանքների և ծառայությունների, գործունեության վերաբերյալ տեղեկատվության բաժանում
  • Արդյունավետ գործարար կապերի ստեղծում
  • Արտահանման և ներմուծման խթանում
  • Ներդրումների խթանում

Առևտրատնտեսական առաքելությունների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Միջազգային համագործակցության բաժին:

Բաժնի պետ՝ Վլադիմիր Ամիրյան
Հեռ. (+374 60) 48 49 08
Ֆաքս։ (+374 10) 58 78 71
Էլ. փոստ` vamiryan@armcci.am