ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կառուցվածքը

Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը, Երևան քաղաքի և մարզերի առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ կողմից հիմնադրած մի շարք կազմակերպություններ: Երևան քաղաքի և մարզային պալատները ՀՀ օրենքով սահմանված կարգով միավորվել և ստեղծել են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ՀՀ ԱԱՊ: Այն համակարգում է Երևան քաղաքի և մարզային պալատների գործունեությունը, ներկայացնում է Պալատների համակարգը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում:

ՀՀ ԱԱՊ կառավարման բարձրագույն մարմինը Համագումարն է, որը գումարվում է հինգ տարին մեկ: Համագումարը հաստատում է պալատի կանոնադրությունը, հինգ տարի ժամկետով ընտրում է պալատի նախագահ և նախագահություն:

Նախագահությունը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱՊ-ի ղեկավար մարմինն է: Բացի համագումարում ընտրվածներից` նախագահության անդամ են նաև Երևան քաղաքի և մարզերի ԱԱՊ-ների նախագահները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ-ի գործադիր տնօրենը: Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նախագահության որոշումները պարտադիր են կատարման մարզային պալատների կողմից:

ՀՀ ԱԱՊ նախագահը իրականացնում է պալատի ընդհանուր ղեկավարումը, ներկայացնում է այն հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, պալատի անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր: Նա հանդիսանում է նաև ՀՀ ԱԱՊ նախագահության նախագահը:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենը ղեկավարում է Պալատի ընթացիկ գործունեությունը, կազմակերպում է Պալատի նախագահության որոշումների և նախագահի հանձնարարականների կատարումը, Պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում տնօրինության գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները:

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıbuy tiktok followersMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekleMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeAnkara Dershane