Պալատի հիմնական առաքելությունն է հանդիսանում գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանը աջակցումը՝ վերջնական արդյունքում ապահովելով տնտեսական աճ։
Նշված խնդիրների լուծման նպատակով պալատը ստանձնել է որոշակի գործառույթներ, որոնցից են՝
- Օժանդակել մրցունակ ապրանքատեսակների արտադրության զարգացմանը, հետևաբար նաև արտահանման ներուժի հզորացմանը
- Ծառայություններ մատուցել անդամ կազմակերպություններին
- Նպաստել տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև դրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատմանը
- Կազմակերպել գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ
- Նպաստել ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը
- Համագործակցել գործարարությանն աջակցող կառույցների հետ, համախմբել ՀՀ տարածքի առևտրաարդյունաբերական պալատները
- Փոխանակել համապատասխան տեղեկատվություն տարբեր միջազգային հաստատությունների հետ
- Խթանել ՀՀ ԱԱՊ և անդամ կազմակերպությունների ներգրավվածությունը արդյունավետ ծրագրերի մեջ, որոնք կարող են արժեքավոր լինել կայուն գործարար դաշտ ստեղծելու համար
- Մատուցել այլ ծառայություններ, որոնք նպաստում են երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը