E-commerce թեմայով դասըթաց երիտասարդ ձեռնարկատերերի համար
Սեպտեմբերի 23-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, ԱՄՆ) հետ համատեղ «Երիտասարդ Ձեռնարկատերերի Ակադեմիայի» շրջանակներում իրականացրեցին հերթական դասընթացը՝ էլեկտրոնային առևտուր (E-commerce) թեմայով:
Դասընթացը վարեց “Gradus solutions” բիզնեսի զարգացման գործակալության մարքեթինգի բաժնի ղեկավար՝ Հովհաննես Թադևոսյանը:
Բանախոսը սեփական փորձով ներկայացրեց հետևյալ թեմանը՝
- Ինչպե՞ս ստեղծել սեփական օնլայն խանութ և վաճառել արտասահմանում,
- մարքեթփլեյսեր,
- ինչպե՞ս վաճառել Amazon-ում,
Դասընթացին մասնակցեցին ինչպես նախորդ դասընթացի մասնակիցները, այնպես էլ նոր մասնակիցներ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին միջոցառմանը: Հաշվի առնելով մասնակիցների դրական արձագանքները և մեծ գոհունակությունը անցկացված բոլոր երեք դասընթացների վերաբերյալ, հուսով ենք որ ակադեմիան կկրի շարունակական բնույթ,որպեսզի խթան հանդիսանա բիզնեսի սեփականատերերի, տնօրենների, արտահանման մենեջերների և արտահանման գործընթացին առընչվող մասնագետների մասնագիտական աճի և շարունակական կրթության համար: