«Համավարակը և հաջողակ ասոցիացիաներն ու պալատները» թեմայով աշխատաժողով

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի(CIPE) հետ համատեղ կազմակերպում է առցանց աշխատաժողով «Համավարակը և հաջողակ ասոցիացիաներն ու պալատները» թեմայով: Միջոցառման հիմնական թեման կլինի պանդեմիայի ազդեցությունը ասոցիացիաների և պալատների վրա և դրանց հաղթահարման արդյունավետ ուղիները: Միջոցառման խոսնակը կլինի ոլորտում 30+ տարվա փորձառություն ունեցող մասնագետ Բոբ Հարիսը:
Միջոցառումը նաև լավ հարթակ կլինի Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ հետագա հնարավոր համագործակցության ուղղությունները բացահայտելու համար:
Միջոցառումը տեղի կունենա Մարտի 19-ին Երևանի ժամանակով 16:00: Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել ստորև տեղադրված հղումով՝
https://zoom.us/meeting/register/tJAsdeqqrTkvHNAafYB5WdgcrTcXYoCT3Utx
Գրանցվելուց հետո, դուք կստանաք հաստատող հաղորդագրություն՝ միջոցառմանը միանալու մանրամասների մասին:
Կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը:
Խոսնակը
Բոբ Հարիս
Բոբն ունի ասոցիացիաների, Պալատների և այլ շահույթ չհետապնդող կառույցների հետ աշխատելու ավելի քան 30 տարվա փորձառություն: Նրա սեմինարներն ինտերակտիվ են, գիտելիքահենք և կենտրոնացած են կազմակերպչական կարողություների վրա: Հեղինակ և համահեղինակ է մի շարք աշխատությունների: Նա ամբողջ աշխարհում հայտնի է որպես ասոցիացիաների և պալատների կայուն զարգացման լավագույն փորձին տիրապետող և այն տարածող մասնագետ :Ավելին ՝ https://www.rchcae.com/
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն
Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության ամրապնդում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մասնավոր ձեռնարկությունների և շուկային ուղղված բարեփոխումների միջոցով: Այն Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ -ի(NED) 4 հիմնական ինստիտուտներից մեկն է: 1983 թվականից սկսած կառույցն աշխատում է բիզնես առաջնորդների, քաղաքականություն մշակողների և, լրագրողների հետ կառուցելու քաղաքացիական ինստիտուտներ, որոնք կարևոր են ժողովրդավարական հասարակության համար: CIPE-ի ծրագրի հիմնական ուղղությունները ներառում են կոռուպցիայի դեմ պայքարը,, շահերի պաշտպանությունը, բիզնես ասոցիացիաների կորպորատիվ կառավարումը, ժողովրդավարական կառավարումը, տեղեկատվության մատչելիությունը, սեփականության իրավունքը, կանանց և երիտասարդների իրավունքներին ուղղված հարցերը: