Տեսակոնֆերանս Հայաստանի և Թուրքմենստանի պալատների միջև

2021 թվականի փետրվարի 16-ին, առաջին անգամ Թուրքմենստանի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև կայացել է երկկողմ գործարար հանդիպում: Համավարակի տարածման պատճառով հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, ինչը չի խոչընդոտել կողմերի կառուցողական երկխոսությանը: Երկու երկրներից մասնակցում են Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները և նախագահության անդամները, նախարարությունների, տարբեր գերատեսչությունների, միությունների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության աջակցությամբ:
Տեսակոնֆերանսի ընթացքում առևտրային ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը, բարձրացրել մի շարք հրատապ հարցեր, մասնավորապես՝ լոգիստիկ միջանցքների և մաքսատուրքերի հետ կապված, իսկ Պալատները նշել են երկու երկրների ԱԱՊ-ների միջև գործընկերության ընդլայնման և ակտիվացման կարևորությունը, ինչը պետք է ծառայի որպես օժանդակ գործիք մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ գործարար կապեր հաստատելու վերաբերյալ: