Գործարար համաժողով Իրանի Քիշ կղզում

Արտահանման նոր հնարավորությունների և ներմուծման առավել շահավետ տարբերակների բացահայտման նպատակով Իրանի Քիշ կղզում փետրվարի 16-18 կայացել է գործարարներ համաժողով, որին մասնակցել են 13 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետությունից ֆորումին մասնակցում էին շուրջ 15 կազմակերպություններ, որոնք B2B հանդիպումների արդյունքում հնարավորություն ստացան հաստատելու նոր գործընկերային հարաբերություններ հարևան երկրի գործաար շրջանակի հետ։
Առևտրաարդյունաբերական պալատից ֆորումին մասնակցում էր միջազգային համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը, ով համաժողովի ընթացքում ներկայացրել է ՀՀ տնտեսական հնարավորությունները, արտահանման պոտենցյալը և օտարերկրյա ներդրումների համար առավել նպատակահարմար ուղղությունները։