ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրում նոր էլեկտրոնային համակարգի միջոցով

Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրում նոր էլեկտրոնային համակարգի միջոցով

Հարգելի արտահանողներ,

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) մշտապես կարևորել է ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման գործընթացի պարզեցումը։ Այդ նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գործարարության աջակցման գրասենյակի աջակցությամբ, Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն ՀԿ-ի (ERDSC) և «Ֆակտումսոֆթ» ՍՊԸ-ի համատեղ ջանքերով գործարկվել է Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման էլեկտրոնային համակարգը։ Համակարգը հնարավորություն է տալիս, առանց ԱԱՊ այցելության, դիմել և ստանալ ապրանքի ծագման երկրի հավաստագիր։ Գործընթացն էականորեն պարզեցնում է հավաստագրերի տրամադրման գործընթացը և նպաստում արտահանողների ծախսերի նվազեցմանը։
Համակարգի գործունեությանը ծանոթանալու, համակարգից օգտվելու կանոններին տեղեկանալու նպատակով՝ ԱԱՊ-ը, Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնի հետ համատեղ, հրավիրում է Ձեզ և Ձեր ընկերության համապատասխան մասնագետին մասնակցել «Հանդիպում արտահանողների հետ» միջոցառումներին, որոնք կկայանան սույն թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին և 5-ին ժամը 11:00-ին՝ ZOOM հարթակի միջոցով: Հղումը կտրամադրվի միայն գրանցված մասնակիցներին։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով  անհրաժեշտ է մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը տրամադրել Ձեր ընկերության կողմից ներկայացված մասնակցների տվյալները և մատնանշել ձեզ համար հարմար միջոցառման օրը՝ ուղարկելով այն info@armcci.am հասցեին, զանգահարելով +374 60 484902 հեռախոսահամարով կամ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1T99UPktzwpdGUw2-FY9HK9AYxcyvjDEVmbtiJTOiPso/edit?usp=sharing։

Ուշադրություն․Կազմակերպությունների տնօրենների մասնակցությունը պարտադիր է։