Made in Belarus արտադրողների առաջին վիրտուալ ցուցահանդեսը կմեկնարկի հունիսին
Made in Belarus առաջին վիրտուալ, #AgroFood ցուցահանդեսը կմեկնարկի 2020 թվականի հունիսի 16-ին որտեղ կներկայացվեն բելառուսական առաջատար գյուղատնտեսական և սննդի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքները: Ցուցահանդեսը տեղի կունենա առցանց, որը բաղկացած կլինի բելառուսական ընկերությունների վիրտուալ տաղավարներից: Յուրաքանչյուր տաղավար կներառի առցանց արտադրանքի նմուշներ, տեսանյութեր և բիզնես առաջարկներ: Այցելուները կկարողանան դիտել անձնական վիդեո ողջույնները և զրուցել ընկերության ներկայացուցչի հետ տեքստային զրույցի միջոցով: Ամբողջ տեղեկատվությունը կլինի ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:
«Ագրո» տաղավարներում կներկայացվեն գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ և տեխնոլոգիաներ գյուղատնտեսության, պարարտանյութերի և բույսերի պաշտպանության գործակալների համար: Սննդի տաղավարներում կցուցադրվի սննդամթերք և խմիչքներ: Ցոււցահանդեսին կներկայացվի ավելի քան երեսուն բելառուսական ընկերություններ և արտադրական օբյեկտներ: Ցուցահանդեսին մասնակցությունը անվճար է (պարտադիր գրանցման ենթակա): Գրանցումն սկսվում է հունիսի 1-ին՝ հետևյալ հղումով https://www.belinterexpo.by/exhibition/virtual/, իսկ ինտերակտիվ պլատֆորմը բացվում է հունիսի 16-ին: Ընկերությունների հետ հաղորդակցման համար տեքստային զրուցը հասանելի կլինի հունիսի 16-ից 18-ը, այնուհետև այդ պլատֆորմը հասանելի կլինի առևտրային ցուցահանդեսների ռեժիմով մասնակցության համար մինչև հուլիսի 19-ը:
Լրացուցիչ մանրամասների համար այցելեք ՝ www.belinterexpo.by.
Միջոցառման մամլո հաղորդագրությանը ռուսերեն և անգլերեն լեզուներով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2MThCww