ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ֆորս Մաժորի հավաստում

Ֆորս Մաժորի հավաստում

Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ստեղծված այս ծանր իրավիճակում կրկին կանգնած է բիզնեսի կողքին: Պալատը հերթական քայլն է ձեռնարկում տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու համար: Մենք օրենքով մեզ վերապահված լիազորությունների շրջանակում պատրաստ ենք դիտարկել ընկերությունների հայտերը և պահանջներին համապատասխանելու դեպքում հնարավորինս արագ տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր այն ընկերություններին, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել կատարել միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

Հավաստագրերի տրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ ՀՀ ԱԱՊ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով` http://armcci.am/?page_id=9333