ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Հորդանան տնտեսական կապեր

Հայաստան-Հորդանան տնտեսական կապեր

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի շրջանակում    Երևանում անցկացվեց Հայաստան-Հորդանան գործարար համաժողով։  Հանդիպման ընթացքում ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև տնտեսական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը գործակցության ելակետային քայլ է։

Այդ համատեքստում էլ Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերական պալատի նախագահ Ֆաթիհ Ալջագբերը և Առևտրի պալատի նախագահ Նաել Ռաջա Ալ Գաբարիդին փետրվարի 12-ին կրկին այցելեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Նրանք գոհունակությամբ նշեցին, որ երկկողմ հարաբերություններում կարևոր քայլ է կատարվել, և բնականաբար Պալատները նոր անելիք ունեն:

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց, որ Պալատի ողջ համակարգը և անձամբ ինքը պատրաստակամ են զարգացնելու տնտեսական կապերը, ավելացնելու առևտրաշրջանառության ծավալները: