ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Հորդանան տնտեսական կապեր

Հայաստան-Հորդանան տնտեսական կապեր

   Հունվարի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Համուրին կարևորեց առաջիկայում Հորդանանի Թագավորի Հայաստան կատարելիք այցը, որի շրջանակներում կազմակերպվելու է գործարար ֆորում, ինչում ակնկալում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ աջակցությունը:

  Պարոն Մարտին Սարգսյանը նշեց, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը բիզնես ֆորումների կազմակերպման մեծ փորձ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, և պատրաստակամություն հայտնեց բարձր մակարդակով աջակցելու: Նա տեղեկացրեց, որ երկու երկրների միջև առևտրի մակարդակը ցածր է, և այդ այցը անշուշտ դառնալու է շրջադարձային տնտեսական կապերի առումով: Պարոն Սարգսյանը նաև հավելեց, որ դեռևս 2014 թվականին Հայաստանի պալատի գործադիր տնօրենը Հորդանանում վավերացվել է համագործակցության հուշագիր, բայց անհրաժեշտ է ստեղծել նաև հատուկ գործարար երկկողմ հանձնաժողով աշխատանքները ակտիվացնելու համար: Այդ գաղափարը գոհունակությամբ արժևորեցին նաև պատվիրակության կազմում գտնվող փոխնախարարներն ու Պալատների նախագահները:

   Տարեկ Համուրին նշեց, որ եթե Հորդանան այցելող խումբը 5 հոգուց ավելի է, և եթե այցն էլ գերազանցում է 3 օրը, ապա այցելուները ազատվում են վիզայի հետ կապված խնդիրներից: Այդ պայմանը շահեկան է գործարար պատվիրակությունների համար:

 Հյուրերը նշեցին, որ այս փուլում իրենք նախապես գործարար կապերի պայմանավորվածություններ են ձեռք բերելու, որ ֆորումի հենց ավարտին դրանք վավերացվեն: Հյուրերը նաև ներկայացրեցին միջազգային առանձին կազմակերպությունների կանխատեսումները, որ երկու երկրները կարող են գործակցել սննդի, քիմիական, պարարտանյութերի, հիգիենայի պարագաների, դեղագործության, պլաստիկ, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում: Պարոն Տարեկ Համուրին, իբրև հաջողության գումարելի, նշեց, որ իրենց երկրի առաջին դեմքի այցի նախապայմանն է՝ նախապես կազմել պոտենցիալ ընկերությունների և գործարարների ցանկը և արագ գործարքներ կնքելու պայման ստեղծել: Դա անշուշտ բիզնես կապերի ակտիվացման լուրջ երաշխիք կարող է լինել:

   Հանդիպումն անցավ լիարժեք փոխըմբռնման և փոխվստահության բարեկամական մթնոլորտում: