ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-չինական համագործակցություն

Հայ-չինական համագործակցություն

Դեկտեմբերի 25-ին Չինաստանում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Արթուր Եգոյանը այցելել է Քինգ Դաոյի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված համագործակցության ցուցահանդեսային գոտի։ Այս նախաձեռնությունը ստեղծում է միջազգային համագործակցության մեծ հարթակ, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից գործարարները կարող են կապեր հաստատել , ստեղծել համատեղ ներդրումային ծրագրեր, քննարկել միջազգային բեռնափոխադրումների, ժամանակակից առևտրի , մշակութային համագործակցության և այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-չինական տնտեսական համագործակցության շարունակականությունը։ Չինացի գործընկերները հույս են հայտնել, որ հայկական ընկերությունները նույնպես ներկայացված կլինեն ստեղծված հարթակում։