ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական ժողով

Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական ժողով

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության Ցանցի հերթական ժողովը:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Ցանցի կողմից մշակված «Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության» և «ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի» վերաբերյալ դիրքորոշման փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրում առկա էին ավելի քան 20 առաջարկություններ և որոնք արդեն իսկ ուղարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն :

Ցանցի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններ նաև Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի արդյունքում ևս ներկայումս մշակվում է առաջարկությունների փաթեթ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու նպատակով: