ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի անդրադարձը Պալատի հակակոռուպցիոն քաղաքականությանը

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի անդրադարձը Պալատի հակակոռուպցիոն քաղաքականությանը

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից վերջերս ընդունված Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության կանոնակարգին, որակելով այն որպես պատմական քայլ: Նյութում մասնավորապես նշվում է, որ ընդունելով կանոնակարգը պալատն իր հանձնառությունն է արտահայտում վարելու ազնիվ արդար և թափանցիկ գործունեություն: Այս քայլը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի, Պալատի և Գործարար շահերի պաշտպանության ցանցի աշխատանքների արդյունքն է և վկայում է  կոռուպցիայի դեմ պայքարի գործում մասնավոր հատվածի աճող դերի մասին:

Նյութում ներկայացված է նաև 2019թ. հուլիսին տեղի ունեցած աշխատաժողովի, Պալատի խորհրդի կողմից կանոնակարգն ընդունելու, և հաջորդ տարվա համագործակցության մասին տեղեկատվություն:

Ամբողջական նյութին (անգլերեն տարբերակով) կարող եք ծանոթանալ https://acgc.cipe.org/business-of-integrity-blog/armenian-chamber-launches-first-ever-anti-corruption-policies/ հղումով: