ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կրթություն աշխատաշուկա համագործակցություն

Կրթություն աշխատաշուկա համագործակցություն

Ս.թ. նոյեմբերի 28-ին Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ձևավորե՛նք հմտություններ ապագայի համար» Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ռազմավարությունը Հայաստանում խորագրով աշխատաժողով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ԵԿՀ քաղաքականության բաժնի ղեկավար Շավիե Մատեու դե Կորտադան, ԵԿՀ ՄԿՈՒ համակարգում մասնավոր հատվածի ներգրավման մասնագետ, Հայաստանի ծրագրերի համակարգող՝ Դիդիե Ժըլիբերը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

Միջոցառման նպատակն էր քննարկել Հայաստանում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման նախադրյալները, փոխանակվել այդ բնագավառի առկա փորձը և մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Մարիա Թորոսյանը պանելային քննարկման ընթացքում ներկայացրեց ՄԿՈՒ ոլորտի զարգացման գործում  առևտրաարդյունաբերական պալատների ներգրավվածության միջազգային փորձը և ԱՀՈՒ վերաբերյալ գործատուների իրազեկվածության բարձրացման նպատակով առաջարկեց բոլոր շահառու կողմերի հետ համատեղ կազմակերպել տեղեկատվական միջոցառում:

Շահակիցներին ներկայացվեց նաև Աշխատանքի հիման վրա ուսուցման զարգացման հայեցակարգը և 2019-2025թթ. ճանապարհային քարտեզի նախագիծը: