ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-էստոնական գործարար համաժողով

Հայ-էստոնական գործարար համաժողով

Նոյեմբերի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Հայ-էստոնական գործարար համաժողով: Այն կազմակերպել էին Հայաստանի և Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատները:

Բացման խոսքում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը բնականաբար արգասաբեր են երկու երկրների միջև հետագա առավել խորը համագործակցության համար և հույս հայտնեց, որ գործարար համաժողովը կնպաստի կոնկրետ միասնական ծրագրերի առաջ քաշմանը։ ՀՀ առևտաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հավելեց, որ առկա են հստակ համագործակցության ոլորտներ երկու երկրների գործարար համայնքների միջև և պետք է փորձել քայլեր կատարել այս ոլորտներում։

Հանդիպմանը ներկա էր նաև Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Անդրես Ռունդուն, ով իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատներին ակտիվ համագործակցությունն ապահովելու համար, այնուհետև նկատեց, որ հայ-էստոնական հարաբերությունները ունեն զարգացման կայուն տեմպ և այս տեմպը անհրաժեշտ է պահպանել։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների վիճակագրությունը։ Նա նկատեց, որ կայուն տեմպերով շարունակվում է ՏՏ և սննդի արդյունաբերության ոլորտներում ապրանքաշրջանառության աճը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը ներկայացրեց ՀՀ-ում ներդրումային մթնոլորտը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպերը թե՛ վերջին շրջանում, թե՛ մոտակա տարիների կանխատեսմամբ։ Պարոն Վարդանյանը հայտնեց, որ չնայած 2018թ.-ին գրանցված տնտեսական աճի ցածր տեմպին, 2019թ.-ին կանխատեսվում է կրկին 7% տնտեսական աճ:

Գործադիր համաժողովի երկրորդ մասն անցավ երկուստեք հանդիպումներով (B2B ձևաչափով): Հատկանշական է, որ էստոնական ընկերությունների հետ համագործակցության էին հրավիրված նաև պետական մարմինների ներկայացուցիչները։ Էստոնական ընկերությունները ներկայացնում էին հիմնականում ՏՏ, գազամատակարարման և ռազմարդյունաբերության ոլորտները։

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum instagram beğeni bayan escort - vip elit escort wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortuluslararası evden eve nakliyatmobil ödeme bozdurmasu tesisatçısıcasino sitelerihtml nullednulled themesredfoxbetbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaseks filmi izlesportsurgeVozol 2200nulled shopify themesAviator Sinyal HilesiAviator Sinyal HilesiMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmetesisatçıMobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeCialisMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurma Vodafone Mobil Ödeme Bozdurma web tasarımjakuzibeylikdüzü evden eve nakliyatbuca escortTheta Healing Nedirgeri döndürme ritüeliredfoxbetümraniye escort