ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստ

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստ

   Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ   ԱՊՀ առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի 12-րդ  նիստը, որին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նիստի թեման առավել քան կարևոր էր և օրախնդիր: Ողջույնի խոսքով հանդես եկավ   ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նախագահ Սերգեյ Կատիրինը՝ մասնավորելով քննարկվող հարցի կարևորությունը:

    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը իր ելույթում նշեց, որ արդի պայմաններում տնտեսության զարգացման գործում առանձնահատուկ է պալատների դերը: Նա մասնավորեց՝ «Մեր հիմնական նպատակը պալատների դերի բարձրացումն է հատկապես փոքր և միջին բիզնեսի  համատեղ ինովացիոն զարգացման, աջակցման, պաշտպանության գործում: Խնդիրը վերաբերում է ցուցահանդես-տոնավաճառների գործունեության ծավալմանը, տեղեկատվական միասնական հարթակի ձևավորմանը, բիզնեսում թվային ծառայությունների զարգացմանը, միջտարածքային և սահմանամերձ համագործակցությանը, ապրանքային սերտիֆիկատների փոխգործակցության կատարելագործմանը, անդամ երկրների գործընկերային մեխանիզմների զարգացմանը»:

   Այնուհետև պարոն Սարգսյանը մասնավորեց քննարկվող խնդրի վերաբերյալ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը՝ «Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախագիծ է իրականացնում ապրանքի ծագման երկրի հավաստման CT-1 սերտիֆիկատների թվայնացման համար: Մշակվել է համակարգի թվայնացման կառուցվածքը Հայաստանում ծագման սերտիֆիկատների տրման  և հետևողականորեն անցնելու փաստաթղթերի և անհրաժեշտ տեղեկատվության, գնահատման և սերտիֆիկատների հանձնմանը ողջ համակարգում»: Պարոն Սարգսյանը ընդգծեց, որ այդ ամենը նպաստելու է սերտիֆիկատների ստացման ժամկետների կրճատմանը, նվազեցնում է տնտեսական ծախսերը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով տնտեսական սուբյեկտների հետ անմիջական շփումը և կոռուպցիոն ռիսկերը: Նա կարևորեց թվային համակարգի դերը գործարարի հոգսերը թեթևացնելու և բիզնեսում թափանցիկությունը բարձրացնելու առումով:

   Ավարտին ստորագրվեց  ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրի վերաբերյալ համատեղ որոշում:

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum instagram beğeni bayan escort - vip elit escort wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortuluslararası evden eve nakliyatmobil ödeme bozdurmasu tesisatçısıcasino sitelerihtml nullednulled themesredfoxbetbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaseks filmi izlesportsurgeVozol 2200nulled shopify themesAviator Sinyal HilesiAviator Sinyal HilesiMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmetesisatçıMobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeCialisMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurma Vodafone Mobil Ödeme Bozdurma web tasarımjakuzibeylikdüzü evden eve nakliyatbuca escortTheta Healing Nedirgeri döndürme ritüeliredfoxbetümraniye escort