ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-կորեական գործարար համաժողով

Հայ-կորեական գործարար համաժողով

Հոկտեմբերի 28-ին Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցի «Միլանո» սրահում տեղի ունեցավ հայ-կորեական գործարար համաժողով, որը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Կորեայի առևտրային և ներդրումային զարգացման գործակալությունը (KOTRA): Մասնակցեցին նաև պետական պաշտոնատար  անձիք և բարձրաստիճան դիվանագետներ:      Գործարար համաժողովը վարում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը, ով իր բացման խոսքում ներկայացրեց, որ հայ-կորեական տնտեսական կապերի զարգացման առումով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև նախկինում ստորագրվել է համագործակցության հուշագիր, իսկ Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ առաջիկա քայլերը պետք է լինեն առավել ակտիվ փոխայցելությունները, ցուցահանդեսների, ֆորումների կազմակերպումն ու նոր կապերի հաստատումը:

   Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկ-Բաեն կարևորեց  հայ-կորեական տնտեսական կապերի ակտիվացումը հայաստանյան հատկապես նոր իրողությունների պայմաններում և պատրաստակամություն հայտնեց աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: ՀՀ էկոնոմիկայի  նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը շնորհանդեսով ներկայացրեց Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը, ներդրումային մթնոլորտն ու հնարավորությունները:

Պաշտոնական մասից  հետո տեղի ունեցան  B2B ձևաչափով հանդիպումներ հայ և կորեացի գործարարների միջև, ներկայացվեցին  փոխադարձ  հետաքրքրություններն ու մտադրությունները, փոխանակեցին անհրաժեշտ տեղեկատվություն:

Հաջորդ օրը կորեացի գործարարների պատվիրակությունը եղավ Երևանի «Էլբատ» ընկերությունում: Նրանք հաճելիորեն գոհունակություն արտահայտեցին, որ այդ ձեռնարկությունում լաբորատոր ստուգումների գործընթացում կիրառվում են նաև կորեական ստանդարտները: