ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Չիլլի տնտեսական կապեր

Հայաստան-Չիլլի տնտեսական կապեր

Հոկտեմբերի 11-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էին  այցելել Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ  Ռոդրիգո Յանես Բենիտեսը, Հայաստանում Չիլիի արտակարգ և լիազոր դեսպանի, Հայաստանում Չիլիի  հյուպատոսի և այլ պաշտոնյաների հետ։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանի տնտեսական միջավյրի գործոնները և գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները։ Հյուրերին նա տեղեկացրեց, որ հանրապետությունում կատարվել են նաև տնտեսական բարեփոխումներ։ Եվ մեր պետությունը թեև անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, բայց միաժամանակ շարունակում է գործակցել նաև Եվրամիության հետ։ Պարոն Ալեքսանյանը ներկայացրեց նաև արտոնությունների  GSP և GSP+ համակարգերը և թե ինչպես Չիլլին կարող է օգտվել :   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց հնարավոր գործակցության ոլորտները՝ նշելով, թե Չիլիի գործարարները ինչպիսի համատեղ ծրագրեր կարող են իրականացնել։

Պարոն Յանես Բենիտեսը ասաց որ այցի հիմնական նպատակը ԵԱՏՄ երկրների տնտեսական հնարավորությունների բացահայտումն ու հետագա գործակցության եզրեր գտնելն է :

   Հյուրերը կարծիք հայտնեցին, որ իրենք նախ պետք է ուսումնասիրություններ կատարեն և ներկայացուցչական այց կազմակերպեն Հայաստան նոր գործարար կապեր հիմնելու։

   Քննարկվեցին նաև համագործակցության հուշագրի նախապատրաստման և ստորագրման հարցեր։