ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Հնդկաստան

Հայաստան-Հնդկաստան

  Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան

   Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal): Պարոն Ալեքսանյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման օրոք ևս կշարունակվեն և առավել կզարգանան հայ-հնդկական բարեկամական և տնտեսական կապերը: Անդրանիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ հայերը վաղուց են հաստատվել Հնդկաստանում և այդ երկրի արժանավոր քաղաքացիներ են: Հայկական համայնքը նշանակալի ավանդ ունի Հնդկաստանի տնտեսության ու մշակույթի բնագավառում: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը սիրով կզորակցի ցանկացած համատեղ նախաձեռնությանը՝ գործարար այցեր ու հանդիպումներ, ցուցահանդեսներ և բիզնես ֆորումներ, համատեղ ծրագրեր, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն երկկողմ գործարարների համար: Նա հիշեցրեց, որ Պալատը վերջին տարիներին Հայաստանում կազմակերպել է ցուցահանդես-տոնավաճառներ, և հնդկական ապրանքների պահանջարկ կա հայկական շուկայում:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը մեծարգո հյուրին ներկայացրեց Հայաստանի տնտեսությունում կատարվող բարեփոխումները և զարգացման նոր հեռանկարները: Պարոն Ամիրյանը մասնավորեց առանձին ոլորտներ, որոնցում գործակցության ակտիվացումը շահեկան կլինի հայ և հնդիկ գործարարների համար:

Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Պարոն Ալեքսանյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման օրոք ևս կշարունակվեն և առավել կզարգանան հայ-հնդկական բարեկամական և տնտեսական կապերը: Անդրանիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ հայերը վաղուց են հաստատվել Հնդկաստանում և այդ երկրի արժանավոր քաղաքացիներ են: Հայկական համայնքը նշանակալի ավանդ ունի Հնդկաստանի տնտեսության ու մշակույթի բնագավառում: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը սիրով կզորակցի ցանկացած համատեղ նախաձեռնությանը՝ գործարար այցեր ու հանդիպումներ, ցուցահանդեսներ և բիզնես ֆորումներ, համատեղ ծրագրեր, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն երկկողմ գործարարների համար: Նա հիշեցրեց, որ Պալատը վերջին տարիներին Հայաստանում կազմակերպել է ցուցահանդես-տոնավաճառներ, և հնդկական ապրանքների պահանջարկ կա հայկական շուկայում:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը մեծարգո հյուրին ներկայացրեց Հայաստանի տնտեսությունում կատարվող բարեփոխումները և զարգացման նոր հեռանկարները: Պարոն Ամիրյանը մասնավորեց առանձին ոլորտներ, որոնցում գործակցության ակտիվացումը շահեկան կլինի հայ և հնդիկ գործարարների համար:

   Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: