ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Թայվան

Հայաստան-Թայվան

Սեպտեմբերի 10-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Սանկտ Պետերբուրգում Թայվանի առևտրի կենտրոնի տնօրեն Շոու-Չիան Խուան և նախագծերի մենեջեր Վասիլիսա Բուրմիստրովան:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի ներդրումային մթնոլորտն ու առավելությունները՝ մասնավորապես GSP և GSP+ արտահանման արտոնյալ ռեժիմները, որոնց շնորհիվ Հայաստանից արտահանվող արտադրանքը ազատվում է մաքսատուրքից, դրան գումարած՝ անմաքս արտահանում ԵԱՏՄ երկրներ: Իսկ ամենաարժեքավոր կապիտալը մարդկային բարձրորակ ռեսուրսն է: Փաստորեն՝ մի քանի հարյուր միլիոնանոց շուկա, որից կարող են օգտվել նաև Հայաստանում համատեղ բիզնես հինած ընկերությունները:

    Այս խնդիրների վերաբերյալ առանձին նկատառումներ պարզաբանեց   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը:

   Խոսելով հնարավոր համագործակցության հեռանկարի մասին՝ պարոն Ալեքսանյանը հատկապես մասնավորեց տուրիզմը, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և բարձր տեխնոլոգիաների ու որոշ ոլորտներ, որոնցում Հայաստանը կարող է տրանզիտ դառնալ թայվանցի գործարարների համար:

   Երկուստեք հավանություն տվեցին առաջիկայում նախապատրաստելու և վավերացնելու Հայաստան-Թայվան գործակցության հուշագիր, որը կարող է ուղղորդել հետագա քայլերը: