ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-իրանական գործարար համաժողով

Հայ-իրանական գործարար համաժողով

       Ս. թ. օգոստոսի 29-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Իրան-Հայաստան առևտրի պալատի հետ համատեղ կազմակերպել էին գործարար համաժողով: Համաժովին մասնակցում էին իրանական 35 ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին պլաստիկ և սննդի արտադրության, անասնաբուծության, մետաղների և մետաղական արտադրանքի, սառնարանների և հովացման համակարգերի, խոհանոցային տեխնիկայի, տեքստիլի, կոսմետիկայի, մարկետինգի և անշարժ գույքի ոլորտները:

   Համաժողովի բացման խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը արժևորեց Իրանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը՝ նշելով դրան նպատակամիտված քայլերի կարևորությունը ինչպես նաև միջպետական առևտրաշրջանառությունը զգալի աճը վերջին տարիներին կազմելով ավելի քան 300 միլիոն դոլար:

   Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիգ Յարիջանյանը բազմաթիվ գործոնների շարքում մասնավորապես կարևորեց Հայաստան-Իրան փոխգործակցության հնարավորությունները:

   Հայաստանի գործարար մթնոլորտի և ներդրումային գրավչության խնդիրներին շնորհանդեսով անդրադարձավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող Մարիա Թորոսյանը՝ հատկապես կարևորելով արտահանման GSP և GSP+ ազատ առևտրի ռեժիմներից օգտվելու Հայաստանի արտոնությունները:

   Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմի հավաստմամբ ամեն ինչ արվում է, որ տնտեսական հարաբերությունները հավասարապես զարգանան քաղաքական-բարեկամական կապերին համընթաց:

   Համաժողովի ընթացքում հայ և իրանցի գործարարների միջև կայացան B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց ընթացքում գործարարները տեղեկատվությամբ փոխանակվեցին ինչպես նաև  նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին հետագա գործակցության համար: