ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ներդրումային համաժողով Կախեթիում

Ներդրումային համաժողով Կախեթիում

Մայիսի 30-31-ը Վրաստանի Կախեթի քաղաքում կայացել է «Կախեթի ներդումային համաժողովը», որին մասնակցել են շուրջ 150 վրացական ընկերություններ և ավելի քան 20 արտասահմանյան կազմակերպություններ։ Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի և «Ձեռնարկատիրություն Վրաստանի» հետ համագործակցության արդյունքում համաժողովին մասնակցել են նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի անդամ հանդիսացող «Բլոկչոյնի հայկական ասոցիացիա», «Մեդիսար», «Սոլարոն»  և «Քիմմաստեր» ընկերությունները, որոնց հաջողվել է համագործակցության հնարավորություններ գտնել տեղի գործարարների հետ։ Համաժողովի աշխատանքային մասում հիմնականում քննարկվել են հետևյալ հարցերը՝ գյուղատնտեսական ներուժը տարածաշրջանում, զբոսաշրջության ոլորտի ներդրումների հնարավորությունները և վերականգնվող էներգիայի և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։