ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Եվրասիական տնտեսական միություն–Հայաստան համագործակցություն

Եվրասիական տնտեսական միություն–Հայաստան համագործակցություն

На бизнес-форуме в Армении обсудили развитие ЕАЭС

Опубликовано Армения в объективе телекомпании "Мир" / Всё про Армению Суббота, 1 июня 2019 г.

 

Հունիսի 1-ին Ծաղկաձորի  «Multi Rest House» հյուրանոցային համալիրում  մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն — Հայաստան  համագործակցություն» հինգերորդ ամենամյա բիզնես համաժողովը, որի կազմակերպիչներն են  Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը,  Ղրղզստանի համառուսաստանյան կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը:

    Համաժողովին մասնակցեն  ՀՀ Կառավարության, Եվրասիական Տնտեսական Միության և այլ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախարարներ, գործարարներ (արտերկրից 100 մասնակից, ընդհանուրը՝ 300-ից ավելի):  Բիզնես համաժողովի հիմնական թեզն էր՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

   Լիագումար նիստին ողջույնի խոսքով և ելույթներով իրենց նկատառումներն արտահայտեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Կարինե Մինասյանը, Ռուսաստանի Ֆեդերացիայի առևտրային ներկայացուցիչ  Անդրեյ  Բաբկոն, դեսպաններ և այլոք, ովքեր կարևորեցին երևանյան համաժողովը, որը ևս մեկ քայլ է Հայաստանում ներդրումներ կատարելու, արտահանումն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու գործում:

     ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ անցած տարիներին զգալի աշխատանք է կատարվել, բայց անելիքները նույնպես շատ են, որոնց հաղթահարման համար Միության անդամ երկրների համատեղ առավել արդյունավետ գործակցությունն է հարկավոր: Պարոն Մարտին Սարգսյանը մասնավորեց, որ նոր հնարավորությունների իրագործումը կարևոր լծակ է տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար: Նա վստահեցրեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը միշտ պատրաստակամ է ԵԱՏՄ տնտեսական ցանկացած ծրագրին զորակցելու և համագործակցությունը զարգացնելու:

    Ֆորումի շրջանակներում անցկացվեցին պլենար ու սեկցիոն նիստեր:

    Կազմակերպվեցին կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ: Միջոցառման հիմնական նպատակներն են՝ Եվրասիական Տնտեսական Միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպում (Այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում), նոր գործարար կապերի բացահայտում, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում, Կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկում, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսություն: