ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապեր

Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապեր

   Մայիսի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին:

   Դեսպանը նշեց, որ ինքը աշխարհի մի շարք երկրներում է աշխատել և ամեն տեղ հիացել է հայկական համայնքով, հայ գործարարների հաջողություններով: Երկու ժողովուրդներն էլ ունեն ընտանիքի պաշտամունք և արժեհամակարգային ընդհանրություններ, ուստիև բարոյահոգեբանական առումով խնդիրներ չկան սերտ համագործակցության համար:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ դեռևս տարիներ առաջ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ժամանակ ինքը երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև հուշագիր է ստորագրել, որ ԱՄԷ-ում էլ Հայաստանի Պալատն ունի ներկայացուցչություն և պատրաստ է աջակցել ցանկացած համատեղ ծրագրի: Պարոն Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ և Եվրոպալատի գործադիր միության անդամ, օգտվելով արտահանման GSP և GSP+ ռեժիմներից, կարող է տարանցիկ ճանապարհ դառնալ ԱՄԷ-ի գործարարների համար:

   Պարոն Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին նշեց, որ իրենք նախապատրաստում են համագործակցության ծրագրեր տուրիզմի, հյուրանոցային շինարարության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և այլ ոլորտների համար:

   Հանդիպումն ընթացավ ջերմ և բարեկամական մթնոլորտում: