ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կրթության և գործարարության կապը թեմայով քննարկում

Կրթության և գործարարության կապը թեմայով քննարկում

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում ապրիլի 15-ին կազմակերպվել էր կրթություն-գործարար կապ թեմայով հանդիպում, որին հյուրերընկալել էին  Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչները՝ ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանի գլխավորությամբ:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ներկայացնելով Պալատի գործառույթները և գործարարությանն աջակցելու  հնարավորությունները, նշեց, որ առանց գործարար-բուհ ակտիվ համագործակցության, բավական բարդ է տնտեսության կայուն զարգացում ապահովելը: Պարոն Մարտին Սարգսյանը հավելեց, որ բիզնեսը պետք է հեռանկարային կադրերին հենց բուհում նախապատրաստի և օժանդակի, որպեսզի ուսման ավարտից հետո արդեն պատրաստ բարձրորակ կադրերը մրցունակ լինեն աշխատաշուկայում: Պարոն Հայկ Սարգսյանը, խոսելով համակարգային բարեփոխումների հրատապության մասին, նշեց, որ դրանք պետք է առաջնային լինեն երկրի համար, և որ դրանում անչափ կարևոր է կրթության և գործարարության կապը: Այս առումով էլ արժևորեց ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ աշխատանքը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստորագրելու համագործակցության հուշագիր։

   Հանդիպման թեմայի վերաբերյալ կոնկրետ ծրագրեր ներկայացրեց ՀՀ ԱԱՊ ներդրումային և զարգացման հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը, ինչը առանձնակի հետաքրքրեց հյուրերին: