ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-չինական կապեր

Հայ-չինական կապեր

Ապրիլի 9-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և Ներդրումային հանձնաժողովի կազմը ընդունեցին Չինաստանի «ՉԺՈՒՆՆԱՆ» կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ և արտաքին գործերի գծով գլխավոր տնօրեն Հունան Դեյյանին և Ինժեներական շինարարական աշխատանքների վերահսկողության կառավարման բաժնի տնօրեն Չեն Դաշանգին: Նրանք կամենում էին  ծանոթանալ Հայաստանի շինարարության ոլորտի խնդիրներին և համատեղ գործակցելու հնարավորություններին:         ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանի քաղաքական ու տնտեսական նոր իրավիճակին և կատարվող բարեփոխումներին: Ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը ներկայացրեց շինարարական տարբեր նախագծեր, որոնցում չինական ընկերությունը կարող է գործակցել համատեղ ծրագրեր իրականացնելու: