ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Փորձի փոխանակման հանդիպում ՌԴ Իվանովա շրջանի ՓՄՁ շահերը ներկյացնող կառույցների, ՓՄՁ ներկայացուցիչների հետ

Փորձի փոխանակման հանդիպում ՌԴ Իվանովա շրջանի ՓՄՁ շահերը ներկյացնող կառույցների, ՓՄՁ ներկայացուցիչների հետ

Մարտի 18-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում ՌԴ-ի մեր գործընկերների առաջարկով փորձի փոխանակման և հնարավոր համագործակցության եզրեր գտնելու աշխատանքային հանդիպում կազմակերպվեց ՌԴ Իվանովա շրջանի ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին տեղի ” Опора России” ՌԴ ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ:
Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին ՀՀ Առևտրաարդյունաբերկան պալատի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Վլադիմիր Ամիրյանը, ՓՄՁ Ասոցիացիայի հիմնադիր-խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը, Ասոցիացիայի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը: