ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Բրազիլիա տնտեսական կապեր

Հայաստան-Բրազիլիա տնտեսական կապեր

      Փետրվարի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

   Բրազիլացի դիվանագետին առանձնապես հետաքրքրում էին, թե վերջին ամիսներին Հայաստանում իրավիճակի փոփոխությունները ինչպես են ազդել Կառավարության ծրագրերի վրա, ինչպիսին է գործարար մթնոլորտը և ներդրումային դաշտը, ինչպես ակտիվացնել միջպետական առևտրային կապերը:

   Պարոն Ալեքսանյանը ներկայացրեց բարեփոխումների դրական ազդեցությունը ներդրումներ կատարելու առումով, կարևորեց պալատների միջև գործակցության նոր պայմանագրի ստորագրումը և հանդիպումների, բիզնես ֆորումների ու ցուցահանդեսների միջոցով գործարարների անմիջական շփման անհրաժեշտությունը համատեղ ծրագրերի իրականացման գործում: Դեսպանը նշեց, որ Հայաստանում բրազիլական մի առաքելություն դրական արդյունքներով է ավարտվել, և անհրաժեշտություն է առաջացել մեկ այլ առաքելություն իրականացնելու: Նա տեղեկացրեց, որ Բրազիլիայում կա հայկական հրաշալի համայնք, որի հնարավորությունները նոր կապերի հաստատման առումով պետք է օգտագործել: Պարոն Մենդոնսա Սանկտոսը ասաց, որ Բրազիլիայում հատկապես գյուղմթերքների արտահանումը նվազել է, իսկ Հայաստանը կարող է նոր շուկա ու տարանցիկ ճանապարհ դառնալ երրորդ երկրներ դուրս գալու համար: Դեսպանը նշեց, որ Բրազիլիայում բազմաթիվ պալատներ ու ֆեդերացիաներ կան, և ինքը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին լավագույն գործընկերներ կգտնի:

   Երկուստեք հավաստեցին, որ հարկավոր է բիզնեսին աջակցող կառույց ստեղծել, որը կաջակցի համատեղ ծրագրերի իրականացմանը:

   Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը, Աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: