ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Հայ-Չինական Բարեկամության Զարգացման Ասոցիացիա»-ի ստեղծում

«Հայ-Չինական Բարեկամության Զարգացման Ասոցիացիա»-ի ստեղծում

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ԳուոՄենգ ընկերությունը նախաձեռնել են «Հայ-Չինական Բարեկամության Զարգացման Ասոցիացիա»-ի ստեղծումը, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, առևտրային, կրթական և մշակութային փոխգործակցության զարգացումը: Ասոցիացիայի համահիմնադիր և նախագահ է հանդիսանում Ռոբերտ Հարությունյանը: Մարտի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կնքվեց եռակողմ հուշագիր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ԳուոՄենգ ընկերության և «Հայ-Չինական Բարեկամության Զարգացման Ասոցիացիա»-ի միջև։

   Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը,
  • Հայաստանում և Չինաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը,
  • Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության զարգացումը,
  • Երրորդ երկրների շուկա մուտք գործելու նպատակով համատեղ արտադրական ծրագրերի իրականացումը,
  • Մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար ԳուոՄենգ ընկերությունը պատրաստվում է Հայաստանում իրականացնել տարբեր ներդրումային ծրագրեր: Ներդրումային ծրագրերը համահունչ են Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի նպատակների հետ:

Ներդրումային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է Հայաստանում ստեղծել ԳուոՄենգ-Հայաստան Եվրասիական Ներդրումների Կառավարման Ընկերությունը, որը Հայ-Չինական բարեկամության ասոցիացիայի հետ համատեղ կիրականացնի հետևյալ ծրագրերը.

  1. ԳուոՄենգ-Հայաստան Միջազգային Առևտրային Ընկերություն:

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ԵՄ, ԱՄՆ և այլ երկրների հետ ունի նպաստավոր առևտրային ռեժիմներ: ԳուոՄենգ ընկերությունը Հայաստանում կձևավորի առևտրային ընկերություն, որը կզբաղվի միջազգային շուկաներում երկու երկրների արտադրանքի վաճառքների իրականացմամբ:

  1. ԳուոՄենգ-Հայաստան Լոգիստիկ Ընկերություն:

ԳուոՄենգ ընկերությունը նախատեսում է կառուցել Հայաստանում ժամանակակից Պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը:

  1. ԳուոՄենգ-Հայաստան ալյումինի արդյունաբերական գոտի:

ԳուոՄենգ ընկերությունը կձևավորի ալյումինե ապրանքների արտադրողների արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն չինական ալյումինե ապրանքներ արտադրող տարբեր ընկերություններ, մշակումներ և հետազոտություններ, ինչպես նաև դիզայն իրականացնող ընկերություններ: Գոտու շահառուների կողմից արտադրված ապրանքները հիմնականում կարտահանվեն:

  1. Մշակութային և Կրթական Կենտրոն:

Հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիայի հետ համատեղ նախատեսվում է ստեղծել կրթամշակութային կենտրոն՝ երկու երկների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով: Տվյալ կենտրոնը պատասխանատու կլինի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրերի իրականացման համար Հայաստանում:

Հանդիսանալով միջազգային բարձրորակ ծառայություններ մատուցող և ներդրումային ընկերություն, որը սերտորեն համագործակցում է Չինաստանի կոմերցիայի նախարարության հետ, ԳուոՄենգ ընկերությունը սերտորեն կհամագործակցի Հայաստանի կառավարության հետ վերոնշյալ ներդրումային ծրագրերի շրջանակներում:Կրթա-մշակութային կենտրոնի միջոցով կիրականացվեն Հայաստանի կրթահամալիրների ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, որոնք կխթանեն երկու երկրների միջև կրթական և գիտական ոլորտներում համագործակցությունը: