ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-եգիպտական կապեր

Հայ-եգիպտական կապեր

   Փետրվարի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էր Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Դեսուկին:

   ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներն ու նպաստավոր բիզնես մթնոլորտը ներդրումներ կատարելու համար: Նա հատկապես շեշտեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և միաժամանակ մասնակցելով Եվրամիության առանձին ծրագրերին, կարող է Եգիպտոսի գործարարների համար տարանցիկ ճանապարհ դառնալ երրորդ երկրների շուկա դուրս գալու: Առավել ևս, որ Հայաստանը օգտվում է GSP և GSP+ արտունությունների համակարգից:

   Եգիպտացի դիվանագետը գոհունակությամբ նշեց, որ աֆրիկյան երկրներում նույնպիսի արտոնյալ պայմաններ ունի Եգիպտոսը և Հայաստանի համար կարող է տարանցիկ դառնալ Աֆրիկայի և արաբական շատ երկրներ դուրս գալու համար:

   Երկուստեք նշեցին, որ հայ-եգիպտական այսպիսի բարեկամական ու քաղաքական ջերմ հարաբերությունների պայմաններում նման տնտեսական գործակցության մակարդակը բավարար չէ, և կան չօգտագործված հնարավորություններ, որոնցով հնարավոր է համատեղ ծրագրեր իրականացնել:

   Պարոն Անդրանիկ Ալեքսանյանը ընդգծեց Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիա ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը լրացուցիչ խթան կդառնա միջպետական գործարար կապերի զարգացման համար:

    Եգիպտական գործարարներին հատկապես հետաքրքրում են կաշվե իրերի, ալյումինե կոնստրուկցիաների արտադրության և տեքստիլի ոլորտը:

   Հայաստանում համատեղ բիզնես ստեղծելու նպատակով Անդրանիկ Ալեքսանյանը մանրամասնորեն ներկայացրեց մի քանի ծրագիր, որոնք հետաքրքրեցին դեսպանին: Նա խոստացավ այդ մասին անհրաժեշտ ինֆորմացի ստանալուն պես դրանք ներկայացնել եգիպտացի գործարարներին՝ ծանոթանալու, քննարկելու և առաջարկություն ներկայացնելու համար:

   Որոշվեց նախապատրաստել և վավերացնել՝ որպես գործակցության առաջնային կարևոր քայլ: